Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է շվեյցարական UBS բանկի երկարաժամկետ ավանդների եւ առաջնահերթային չապահովված վարկանիշների կանխատեսումները «կայունից» դեպի «բացասական»:Forbes ամսագրի ռուսաստանյան հանեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ։ Moody's-ը փոխել է կանխատեսումներն այն բանից հետո, երբ UBS-ը եւ Credit Suisse-ը հայտարարեցին իրենց միաձուլման մասին. UBS-ը կգնի Credit Suisse-ը՝ վճարելով սեփական բաժնետոմսերով:Որոշումն ընդունվել է, մի կողմից՝ հաշվի առնելով գործարքի ֆինանսական բարենպաստ պայմաններն իրացվելիության եւ կապիտալի առումով, ինչպես նաեւ ֆրանշիզայի ընդլայնման երկարաժամկետ ներուժը, մյուս կողմից՝ առաջիկա ինտեգրման բարդությունը, մասշտաբը եւ տեւողությունը, գրել է Moody's-ը: 20.03.2023 | 00:57 UBS-ը գնել է Credit Suisse բանկը Գործակալությունը նշել է UBS-ի «նշանակալի ֆինանսական, մշակութային եւ ֆրանշիզայի հետ կապված ինտեգրման դժվարությունները»՝ պայմանավորված գործարքով: Բանկն այժմ պետք է գործարքի ընթացքում պահի Credit Suisse-ի առանցքային աշխատակիցներին, նվազագույնի հասցնի կրկնվող հաճախորդների կորուստը շվեյցարական բանկային բիզնեսում եւ ակտիվների կառավարման ստորաբաժանումում, ինչպես նաեւ կարողանա միավորել տարբեր կազմակերպությունների մշակույթները, ընդգծել են Moody's-ում: Tweet Դիտում՝ 5997