Ռուսաստանում գնահատել են ԵԱՏՄ երկրների՝ ներմուծման փոխարինման ներուժը
21.03.2023 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ inbusiness.kz

RBC-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությանը կից Արտաքին առեւտրի համառուսաստանյան ակադեմիայի (ВАВТ) փորձագետները՝ վերլուծելով ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման ներուժը ապրանքախմբերի արտադրության ոլորտում, որոնք մինչեւ ՌԴ-ի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումը մեծ ծավալով Միության տարածք են ներմուծվել այլ երկրներից։
Փորձագետներն առանձնացրել են այն արտադրատեսակների ցանկը, որոնցով նպատակահարմար կլինի փոխարինել ներմուծումը ԵԱՏՄ երկրների օգնությամբ։ Ընդհանուր ցանկը ներառում է այն ապրանքախմբերը (ընդհանուր 462), որոնք ավելի քան 50%-ով կամ ավելի քան $100 միլիոնի չափով 2021 թվականի արդյունքներով ձեռք են բերվել ԵԱՏՄ-ից դուրս: Միագումար այդ ապրանքների ներմուծումը կազմել է $189 միլիարդ (ԵԱՏՄ երկրների ընդհանուր ներմուծումը կազմում է $318,5 միլիարդ)։
Ռուսաստանի եւ Բելառուսի իշխանությունները պատժամիջոցների պատճառով վերլուծության համար բավական մանրամասն չեն հրապարակել 2022 թվականի արտաքին առեւտրի վիճակագրությունը։
Ելնելով նախապատժամիջոցային տարվա տվյալներից՝ Միության երկրներն առավելություն ունեն $20,6 միլիարդ արժողությամբ 59 ապրանքախմբերի արտադրության առումով:
Համեմատական առավելության ինդեքսի համաձայն՝ Բելառուսը գնված մարդատար ավտոմեքենաների նմանօրինակների մրցունակ արտադրող է, սակայն ԵԱՏՄ երկրներից ոչ մեկը չի կարող արտադրել արտահանման համար դրա առանձին մասերը, օրինակ՝ փոխանցման տուփերը կամ նստատեղերը:
Ղազախստանն ունի ալյումինի օքսիդի ներմուծման փոխարինման ներուժ, իսկ Հայաստանն ու Ղրղզստանը՝ հագուստի եւ գործվածքների խմբից մի շարք ապրանքախմբերի արտադրության ներուժ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: