Ռուսաստանի ԿԲ-ն չորրորդ անգամ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքը

17.03.2023 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #հիմնական տոկոսադրույք
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) չորրորդ անգամ անընդմեջ հիմնական տոկոսադրույքը պահպանել է տարեկան 7,5% մակարդակում՝ նշելով դրա ավելացման հավանականությունը գնաճամետ ռիսկերի ավելացման դեպքում:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը։

«Գների աճի ընթացիկ տեմպերը մնում են չափավոր, այդ թվում՝ կայուն բաղադրիչների մասով։ Բնակչության գնաճային սպասումները զգալիորեն նվազել են, սակայն մնում են բարձր մակարդակի վրա, ինչպես եւ ձեռնարկությունների գնային սպասումները։ Օպերատիվ տվյալները վկայում են գործարար եւ սպառողական ակտիվության շարունակական վերականգնման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկը նշում է, որ գնաճամետ ռիսկերի ուժեղացման դեպքում մոտակա նիստերի ընթացքում կգնահատի հիմնական տոկոսադրույքի բարձրացման նպատակահարմարությունը։
Դիտում՝ 10234

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW