ՊԵԿ-ի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա փոխգործակցությունը կընդլայնվի ու կզարգանա
14.03.2023 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը դիտարկվել են ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները եւ առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան եւ հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը եւ դրա համար անհրաժեշտ հարկային հսկողական գործիքակազմի ձեւավորման խնդիրները։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության եւ ֆիզիկական անձանց մոտ ստուգումների եւ ուսումնասիրությունների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ։
Նշվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետական եկամուտների կոմիտեի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: