Ֆինանսական հաստատությունների աշխատակիցները ռիսկերի կառավարման դասընթացների կարիք ունեն

11.12.2008 | 00:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է ԱՄՆ ՄԶԳ “Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի” եւ VGM Partners խորհրդատվական ընկերության համատեղ պատրաստած` “Հայաստանի ֆինանսական ոլորտում կրթության պահանջարկի գնահատականը” հաշվետվության շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հաշվետվությունը կազմվել է ֆինանսական հաստատությունների եւ ուսումնական կենտրոնների շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Հետազոտության նպատակն է Հայաստանում ֆինանսական կրթության ոլորտում պահանջարկի եւ այդ շուկայում առաջարկի ու պահանջարկի միջեւ տարբերության բացահայտումը, իրավիճակի բարելավմանն ու ֆինանսաբանկային ոլորտում կրթության կայուն համակարգի կազմավորմանն ուղղված կոնկրետ միջոցառումների մատնանշումը:

Հարցումն անց է կացվել 15 բանկերի, 18 վարկային կազմակերպութւյունների, 9 ապահովագրական ընկերությունների, 11 բրոքերային ընկերությունների, 4 ենթակառուցվածքային կազմակերպությունների, ԿԲ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության շրջանում:

Ներկայացնելով հաշվետվությունը` VGM Partners-ի տնօրեն Վարդան Մարկոսյանը տեղեկացրել է, որ հարցվածների մածամասնությունը որպես Հայաստանում ֆինանսական կրթության թերություն մատնանշել է ուսումնական կենտրոնների կողմից առաջարկվող մասնագիտությունների սահմանափակ թիվը, ըստ ուսուցանողների պատրաստվածության մակարդակի ուսումնական ծրագրերի մեծ մասի տարանջատվածության բացակայությունը, տեղական որակյալ դասավանդողների ոչ բավարար քանակը, արտասահմանյան մասնագետներին հրավիրելու բարձր արժեքը, վերջիններիս ոչ բավարար պատկերացումները Հայաստանի ֆինանսական ոլորտի մասին, եւ այլն:

Հաշվետվության համաձայն` ՀՀ ֆինանսական հաստատությունների աշխատակիցներն առաջին հերթին ռիսկերի կառավարման դասընթացների, ինչպես նաեւ գործնական ու ֆինանսական անգլերեն լեզվի իմացության կարիք ունեն:

Հաշվետվության հեղինակներն ուսումնական կենտրոններին առաջարկել են անցկացնել շուկայի մանրակրկիտ վերլուծություն, ֆինանսական հաստատություններին ապահովել իրենց ծառայությունների մասին թարմ տեղեկատվությամբ, մշակել կորպորատիվ կրթության ծրագրեր, տեղական դասախոսական կազմի վերապատրաստում անցկացնել: Ֆինանսական հաստատություններին առաջարկվել է վերանայել իրենց մոտեցումը աշխատակիցների կրթության նկատմամբ, ինչպես նաեւ ներքին ուսումնական կենտրոններ ստեղծել:

Դիտում՝ 6012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW