Ստորագրվել է հուշագիր. Հայաստանում կրթական համակարգը կթվայնացվի

13.03.2023 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#SADA #պետական մարմիններ #հուշագիր
Հայաստանի պետական մարմինները եւ Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը՝ ՀՀ ողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների եւ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:  

ՀՀ էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների եւ պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար եւ պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջեւ ստորագրվել է Համագործակցության հուշագիր:

«Հայաստանի պետական մարմինները կարեւորում է տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաեւ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

SADA-ի Նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանն էլ ասել է, որ կարեւորում են Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:

«SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի եւ ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը եւ Chrome OS սարքերը՝ Google-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ», - ստորագրման արարողությունից հետո նշել է Թոնի Սաֆոյանը։

Նշվում է, որ SADA-ն նաեւ կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, համապատասխան Google-ի որակավորման պայմաններին:
Դիտում՝ 3138
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW