«Լույս». 2023թ.-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել

13.03.2023 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #Հայաստան #տնտեսական ազատության ինդեքս
«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս - 2023» զեկույցը։

1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային եւ միջերկրային համեմատություններ։

Այսպես՝

•    2023թ.-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել։ Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։

•    Ինչպես եւ անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 եւ 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում:

•    Զեկույցում նշվում է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր»։

•    «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերեւս, նպաստել է նաեւ գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։

•    Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» եւ «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին եւս նվազել էին)։ Նվազումը, թերեւս, հետեւանք է, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացում եւ այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի:

•    ՏԱԻ-ով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում 2023թ.-ին առաջատարն է։

•    Հայաստանը հարեւան չորս երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով:
Դիտում՝ 2374
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW