Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով
10.03.2023 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են բանկից, այդ ցուցանիշները դարձել են Յունիբանկի քաղաքականության օրինաչափ արդյունքը, որի համար առաջնայինն է մանրածախ ուղղության զարգացումը:
Մանրածախ վարկերի պահանջարկն աճում է՝ դրանք ձեռք բերելու պայմանների բարելավման, նաեւ՝ բանկի կողմից իրականացված պրոմոակցիաների, այդ թվում՝ «0%, 0%, 0% +» պայմաններով վարկերի շնորհիվ։
«Մեր նպատակն է օգնել այն հաճախորդներին, ում կրթության, առողջության եւ այլ ծառայությունների կամ անհետաձգելի կարիքների համար գումար է հարկավոր:
Մարդիկ կարողանում են լուծել առաջացած դրամական խնդիրներն ու ապառիկ ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներն արդեն այսօր՝ ամիսներով ու տարիներով չհետաձգելով ցանկության իրականացումը: Մենք ուրախ ենք, որ գնալով ավելանում է որպես իրենց ֆինանսական օգնական՝ Յունիբանկն ընտրած մարդկանց թիվը»,- բանկի դիրքորոշումը պարզաբանել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի եւ միջազգային զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նշվում է, որ ամենապահանջվածը սմարթֆոններ, համակարգիչներ, կենցաղային եւ այլ տեխնիկա ձեռքբերելու համար տրամադրվող վարկեր են: Այդ պատճառով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը:
«Այժմ POS-վարկերը կարելի է ձեւակերպել բանկի ավելի քան 1300 գործընկեր խանութներում։ Բանկի կողմից ներդրված նորարարական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության շնորհիվ՝ հաճախորդները հնարավորություն ունեն վարկը ձեւակերպել արագ եւ փաստաթղթերի նվազագույն փաթեթով։
Արհեստական բանականությունը թույլ է տալիս արդյունավետորեն վերլուծել ռիսկերն ու հաշված րոպեների ընթացքում իրականացնել սքորինգ: Ավտոմատացված համակարգի միջոցով 2022 թվականին Յունիբանկը մշակել է ավելի քան 500 000 հայտ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: