Մարտի 10-ին, 11-ին եւ 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ բանկը շարունակում է առաջարկել պրոդուկտներ, որոնք լիարժեք համապատասխանում են հաճախորդների աճող կարիքներին։ «Ամիսներ առաջ բանկը թողարկեց Հայաստանում առաջին Visa Travel Card-ը՝ մոտիվացնելով մեր հաճախորդներին ավելի հաճախ բացահայտել աշխարհի քարտեզը IDBank-ի Travel քարտերի հետ եւ ստանալ մեծ արտոնություններ ճանապարհորդելիս, արտերկրում այդ քարտերով վճարումներ կատարելիս։ Ի դեպ, DigiTec էքսպոյի օրերին պատվիրելով IDBank-ի Travel քարտը Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով՝ կարելի է մասնակցել դեպի Մոնտենեգրո երկու անձի համար նախատեսված ուղեւորության խաղարկությանը»,- ասել է Սուրեն Մարգարյանը։«Եթե հանգստի ու ժամանցի համար հենց այս պահին առանձնացված բյուջե չունեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ ավելին Rocket Line-ի հետ՝ վճարելով հանգստի համար թվային ապառիկի միջոցով, հեռու մնալով թղթաբանությունից, հերթերից, բանկ այցելելու անհրաժեշտությունից եւ պարզապես վայելելով վճարման ընթացքը»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Բանկից հիշեցնում են, որ Rocket line թվային ապառիկը ոչ միայն հնարավորություն է տալիս Idram&IDBank հարթակի հաճախորդներին անտոկոս գնումներ կատարել 5000-ից ավելի վաճառակետում եւ առցանց խանութներում, այլեւ այդ վաճառակետերին հնարավորություն է տալիս Rocket line 0% ծրագրին միանալիս լրացուցիչ հաճախորդներ ներգրավել, ավելացնել իրենց հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը։ Բանկի Կորպորատիվ Բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Մխիթարյանն ասել է, որ կորպորատիվ բիզնեսի համար գրավիչ առաջարկներ են բերել:«Խոսքը, մասնավորապես, փաթեթային լուծումների մասին է, որոնք ներառում են բիզնես բանկային հաշվի բացում եւ սպասարկում, փոխանցումների եւ վճարումների իրականացում, Visa Business կամ Visa Business Platinum քարտի բացում, Rocket Line 0% թվային ապառիկի շրջանակում համագործակցություն, վճարային ամբողջական գործիքակազմի POS/vPOS/QR-ի տրամադրում եւ ավելին»,- նշել է Տիգրան Մխիթարյանը։«Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները»․ այս կարգախոսի ներքո բանկը կորպորատիվ հաճախորդներին բացի փաթեթային լուծումներից տալիս է նաեւ հարմար տեխնոլոգիական գործիք՝ IDBusiness Mobile բջջային հավելվածը, որը ներբեռնելով՝ կարելի է․• Բջջային հավելվածի միջոցով համալրել բիզնես հաշիվները,• Կառավարել դրամական միջոցները,• Կատարել առցանց փոխանցումներ եւ վճարումներ վայրկյանների ընթացքում,• Անկանխիկ փոխանակել արտարժույթը վայրկյանների ընթացքում• Համալրել ավանդները, մարել վարկերը մի քանի ակնթարթում եւ շատ ավելին։Travel card-ի եւ բանկի կողմից անցկացվող խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ հղումով։Կորպորատիվ բիզնեսի փաթեթային առաջարկների մանրամասները կգտնեք այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 18731