Միխայիլ Ֆրիդմանը եւ Պյոտր Ավենը մտադիր են 178 միլիարդ ռուբլով ($2,3 միլիարդ) վաճառել բաժնեմասերը Ալֆա-բանկում իրենց բիզնես գործընկերոջը՝ Անդրեյ Կոսոգովին:RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով չորս զրուցակիցների տվյալները: Կոսոգովը հաստատել է, որ գործարքը համաձայնեցված է, սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություններից, նշում է թերթը։Մեկ տարի առաջ Կոսոգովը դարձավ Ալֆա-բանկի 41%-ի սեփականատերը։ Պյոտր Ավենի մասնաբաժինն այդ ժամանակ կազմեց 12,4%, Միխայիլ Ֆրիդմանինը՝ 32,9%, միագումար նրանք տնօրինում են Ալֆա-բանկի 45%-ից մի փոքր ավելիին:Մինչեւ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկը, բանկի հաշվեկշռային արժեքը կազմում էր $10,6 միլիարդ, նշում է FT-ն։ Հակամարտությունից ի վեր բանկը չի հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունները։Ֆրիդմանը եւ Ավենը հայտնվել են բրիտանական եւ եվրոպական պատժամիջոցների տակ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ալֆա-բանկը հայտնվել է ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան արգելափակող պատժամիջոցների տակ, իսկ 2023 թվականի փետրվարին՝ նաեւ եվրոպական։ Չնայած դրան, Ֆրիդմանը մնաց Մեծ Բրիտանիայում, Ավենը նույնպես չվերադարձավ Ռուսաստան. նա հեռացել էր երկրից հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո, հիշեցնում է FT-ն։ Երկու գործարարներն էլ բախվել են ակտիվների սառեցման:Ըստ թերթի՝ Ալֆա-բանկի վաճառքի գործարքը կպահանջի կարգավորիչների, այդ թվում՝ Ռուսաստանի բանկի եւ, հնարավոր է, պատժամիջոցների քաղաքականության համար պատասխանատու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մարմինների հաստատումը:Պարբերականի տվյալներով՝ վաճառելով մասնաբաժինները՝ Ֆրիդմանը եւ Ավենը ձգտում են ազատվել արեւմտյան պատժամիջոցներից։ Նրանք «ցանկանում են անել ամեն ինչ, որպեսզի ձերբազատվեն իրենց ռուսաստանյան ակտիվներից եւ չեղարկեն պատժամիջոցները», ասել է գործարքի մանրամասներին տեղյակ աղբյուրներից մեկը: Tweet Դիտում՝ 5035