Հայաստանը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելացնի մասնաբաժինը
09.03.2023 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ armeniasputnik.am

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գործարքին վերաբերող համաձայնագրի վավերացմանը։
Հայաստանի կողմից $64 մլն արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ԵԱԶԲ-ի կապիտալում ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %, որը նախկինում 0.007% էր:
Հայաստանը ԵԱԶԲ լիիրավ անդամ է դարձել 2009 թվականին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է $100 հազար: Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է $1000:
Ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, կազմում է $13,4 մլրդ, որից $484,2 մլն-ն 23 նախագծի շրջանակում տրամադրվել է ՀՀ-ին:
Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է $7 մլրդ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: