Հայբիզնեսբանկն ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու եւ կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը եւ 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ բանկի դինամիկ զարգացման մասին: Ինչպես հայտնել են բանկից, 2022թ․ ընթացքում գրանցվել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ եւ զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի մանրածախ վարկային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։Հիփոթեքային վարկերի պորտֆելով 2022թ․ ընթացքում բանկը գրանցել է 66% աճ, ինչը ՀՀ բանկային շուկայի 27․4% աճի տեմպից ավելի է 2,4 անգամ: Բանկը զբաղեցնում է 15,3% մասնաբաժին ՀՀ բանկերի հիփոթեքային պորտֆելի 2022թ․ աճի մեջ։2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն բարելավել է Մանրածախ վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 4-րդ տեղը շուկայում՝ 7,63% մասնաբաժնով։ Բանկը բարելավել է նաեւ Հիփոթեքային վարկային պորտֆելի գծով ՀՀ բանկային շուկայում իր դիրքը՝ տարեվերջին զբաղեցնելով 3-րդ տեղը շուկայում՝ 8,29% մասնաբաժնով։«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակում է մնալ բանկային շուկայի առաջատարը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելով՝ 17,06% մասնաբաժնով։2022թ․ ընթացքում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ավելացրել է ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 22,2%-ով։ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հաստատել է 2023-2025թթ․ իր ռազմավարությունը՝ հիմնական շեշտադրումը դնելով մանրածախ բիզնեսի զարգացման եւ թվայնացման տեմպերի վրա։ Հաշվի առնելով, որ բանկը որդեգրել է զարգացման թվային ուղին, մասնաճյուղային ցանցի օպտիմալացման շրջանակում 2022-ին փակվել է 6 մասնաճյուղ։Ընդհանուր ակտիվներով եւ պարտավորություններով բանկը շարունակում է զբաղեցնել ՀՀ բանկային շուկայում 3-րդ տեղը։ Իրավաբանական անձանց տրված վարկային պորտֆելով բանկը շարունակում է զբաղեցնել շուկայում 2-րդ տեղը՝ 15,23% մասնաբաժնով։Ընդհանուր ժամկետային ավանդների պորտֆելով բանկը եւս զբաղեցնում է 2-րդ տեղը շուկայում՝ 12,84% մասնաբաժնով։«Բանկը շարունակում է կյանքի կոչել զարգացման նոր ծրագրեր մեր հաճախորդների եւ գործընկերների հետ միասին՝ շարունակաբար ներկայացնելով առաջատար ցուցանիշների արդյունքները: Ավելի քան 30 տարի գործող Հայբիզնեսբանկն այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ առաջարկելով բանկային պրոդուկտների եւ ծառայությունների ամբողջական ցանկ՝ կորպորատիվ, միջին, փոքր բիզնեսի եւ ֆիզիկական անձանց համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3686