Քննարկվել են «Զվարթնոց»-ի եւ «Շիրակ»-ի զարգացման ծրագրերը

03.03.2023 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահագն Խաչատուրյան #Մարսելո Վենդե
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին:

Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ եւ նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Ինչպես հայտնել են Վահագն Խաչատուրյանի աշխատակազմից, քննարկվել են «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը եւ բարելավմանը վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին:
Դիտում՝ 5459

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW