Մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Գործարարի օր։ Այն նշելու, արածն ամփոփելու, կատարելիքի մասին խորհրդածելու յուրահատուկ ավանդույթ է ձեւավորվել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից։ Ըստ այդմ՝ մարտի 3-ին, որը նաեւ հայ մեծանուն գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, Միության անդամները ծացկեպսակ ու ծաղիկներ են դրել նրա՝ Երեւանի կենտրոնում կանգնեցված արձանին: Արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այնուհետեւ մայրաքաղաքի Ս.Աննա եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ալեքսանդր Մանթաշյանցի։ 03.03.2017 | 00:00 Մանթաշյանց` «քեփ անող» ու «փուղ բաժանող» նավթի արքան Գործարարի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ «Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձեւավորված, կայացած եւ մրցունակ գործարար խավ, որը բանիմացությամբ կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական բյուջեի շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաջ գիտակցմամբ»,- ասված է ուղերձում։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ ներկայիս ոչ հեշտ ժամանակներում գործարարներից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում, լայնախոհ մոտեցում։ Նաեւ՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն ակտիվ երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետեւողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։ Tweet Դիտում՝ 4861