Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.5%-ով

27.02.2023 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ #Տնտեսական ակտիվություն #
2023 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.5%-ով։

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1.4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 12.2%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 17.7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 25.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.5%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ամսվա ընթացքում աճել են համապատասխանաբար 8.1% եւ 1.6%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ամսվա ընթացքում ավելացել է 93.8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է շուրջ 2.3 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 72.5%-ով:
                                                                                                                         
Այվազյան Աննա
Դիտում՝ 3210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW