Ադրբեջանի հաշվին Ռումինիան մտադիր է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը

27.02.2023 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլհամ Ալիեւ #Մարչել Չոլակու #գազ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աջակցություն է հայտնել նախագծին, որը ենթադրում է գազի մատակարարումներ Մոլդովա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակ Մարչել Չոլակուն: Նա Ալիեւի հետ քննարկել է երեք խոշոր էներգետիկ նախագիծ։

«Առաջինը վերաբերում է 1 միլիարդ խորանարդ մետր գազ գնելուն: Այս պայմանագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում՝ ապրիլից սկսած։ Ես առաջարկել եմ, որ այս պայմանագրով մենք օգնենք նաեւ Մոլդովայի Հանրապետությանը, եւ նախագահ Ալիեւը սատարեց առաջարկին»,- գրել է Չոլակուն Facebook-ում։

Խոսնակը նշել է, որ երկրորդ նախագիծը ենթադրում է հեղուկ գազի մատակարարում, համապատասխանաբար, SOCAR-ի եւ Romgaz-ի համագործակցությունը Սեւ ծովում երկու տերմինալների կառուցման գործում:

«Երրորդ նախագիծը նախատեսում է ստորջրյա կաբելի ենթակառուցվածքի զարգացում՝ Սեւ ծովով, Ռումինիայի տարածքով կանաչ էլեկտրաէներգիա առաքելու համար: Այսօր Transgaz-ի եւ Transelectrica-ի մասնագետները (պատվիրակության անդամները) տեխնիկական բանակցություններ կվարեն ադրբեջանական կողմի հետ»,- նշել է նա։

«Ռումինիան բացառիկ հնարավորություն ունի՝ Ադրբեջանից գազի եւ էներգիայի համար դառնալու Եվրամիության դարպասը։ Այսպիսով, Ռումինիան կդառնա տարածաշրջանային կարեւոր գործոն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- գրել է Չոլակուն։
Դիտում՝ 6146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW