Ապատեղեկատվություն է. «ՀայՓոստ»-ի պարզաբանումը
27.02.2023 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ

«ՀայՓոստ» ընկերությունը պարզաբանում է տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված «ՀայՓոստ» ՓԲԸ-ին առնչվող տեղեկատվության վերաբերյալ:
«Փետրվարի 25-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնուհետեւ առցանց մամուլում, ցանցի օգտատիրոջ հրապարակմանը հղմամբ, տարածվել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ին առնչվող տեղեկատվություն, որն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Ֆեյսբուքի գրառման համար օգտատիրոջը տրամադրվել է մանիպուլյատիվ եւ բացահայտ կեղծ տեղեկատվություն:
Գրառումն իրենից ներկայացնում է ՀայՓոստի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի անհարկի գովքը՝ երբեմն համեմելով «ՀայՓոստ» ընկերության եւ նոր գլխավոր տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասին զրպարտությամբ, վիրավորանքներով, խեղաթյուրված տեղեկատվությամբ եւ գլխիվայր ներկայացված թվերով»,- ասված է «ՀայՓոստ»-ի պարզաբանման մեջ:
Նշվում է, որ «ՀայՓոստ»-ը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշյալ գրառման փաստերի ստուգման համար:
«Զրպարտությունը, ինչպես նաեւ վիրավորանքները պետք է ստանան իրավական ընթացք, ակնհայտ զրպարտություն եւ հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնության հիմքով:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն առաջիկայում թվերով եւ փաստերով կներկայացնի իրականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: