ՌԴ Կենտրոնական բանկում մասշտաբային կրճատումներ են սպասվում
27.02.2023 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ liveinmsk.ru

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ սա կարող է լինել ամենամասշտաբային օպտիմալացումը 2020 թվականի համավարակի սկզբից ի վեր։
Շուկայի մասնակիցները կրճատումները գնահատում են արդարացված՝ համարելով, որ կարգավորիչ մարմնի աշխատակազմը պահանջվածից ավելի է, միաժամանակ, ներկայիս պայմաններում որոշ գործառնություններ կա՛մ ամբողջությամբ վերացել են, կա՛մ տեղի են ունենում զգալիորեն ավելի փոքր ծավալներով: Փորձագետները գտնում են, որ թվայնացումը նվազեցրել է ցանկացած կառույցի տարածքային ստորաբաժանումների կարեւորությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի Բանկի կենտրոնական ապարատում նախատեսվում է մինչեւ մայիս աշխատակազմը կրճատել հազար աշխատակցով։ Պարբերականի զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ «կրճատումների կարգադրագրերը փոխանցվել են նաեւ տարածքային ստորաբաժանումներ»։
«Կոմերսանտ»-ի աղբյուրները նշում են, որ կրճատումների գարնանային ալիքը լինելու է միայն առաջին փուլը, երկրորդը նախատեսված է աշնանը։ Ըստ պարբերականի զրուցակիցների՝ հիմնական նպատակը ծախսերի օպտիմալացումն է։
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի Բանկի նկատմամբ բազմիցս են դժգոհություններ ներկայացվել՝ կապված աշխատակիցների բարձր թվի հետ. կենտրոնական բանկերից ավելի շատ անձնակազմ ունի միայն Bank of China-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: