Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ չորս բանկի դեմ

24.02.2023 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #ՌԴ #պատժամիջոցներ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան չորս բանկի դեմ, հետեւում է երկրի Ֆինանսների նախարարության նյութերից։

Frank Media-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել «Ուռալսիբ», «Զենիթ» բանկերը, «ՄՏՍ-բանկ»-ը, ինչպես նաեւ «Սանկտ-Պետերբուրգ» բանկը: Ռուսաստանյան այս վարկային հաստատությունների նկատմամբ սահմանափակող միջոցները, մասնավորապես, ենթադրում են Մեծ Բրիտանիայում նրանց ակտիվների սառեցում։

«Այսօրվա փաթեթի շրջանակում չորս բանկ, այդ թվում՝«ՄՏՍ-բանկ»-ը, սահմանափակող միջոցների են ենթարկվել։ Այս քայլը Ռուսաստանին ավելի կմեկուսացնի միջազգային ֆինանսական համակարգից ու կօգնի Մեծ Բրիտանիային եւ նրա գործընկերներին կանխել պատժամիջոցների շրջանցումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լոնդոնի պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է 92 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։
Դիտում՝ 9887

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW