Համաշխարհային ֆինանսական առաջնորդները պետք է կայունությունը վերադարձնեն համաշխարհային տնտեսություն այն պայմաններում, երբ միջազգային ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահությունը խաթարվել է նրանց դանդաղ բարեփոխումների պատճառով:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ առցանց ելույթ ունենալով Բանգալորում կայացած G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման բացման արարողությանը։«Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության թիվը գերազանցել է ութ միլիարդը, կայուն զարգացման նպատակների ուղղությամբ առաջընթացը, կարծես թե, դանդաղում է: Մենք պետք է միասնական աշխատենք՝ ամրապնդելու բազմակողմ զարգացման բանկերը, որպեսզի լուծենք գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ պարտքի բարձր մակարդակը»,- ասել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։Մոդիի խոսքով՝ արդյունավետ եւ բոլորին հասանելի թվային ենթակառուցվածք ստեղծելու եւ զարգացնելու Հնդկաստանի փորձը կարող է օրինակ լինել ողջ աշխարհի համար։«Թվային վճարումների մեր էկոհամակարգը նախագծվել է որպես անվճար հանրային բարիք: Դա արմատապես փոխել է կառավարումը, ֆինանսական հասանելիությունը եւ կյանքի հարմարավետությունը Հնդկաստանում»,- ասել է Մոդին:«Մենք ուրախ կլինենք մեր փորձը կիսել աշխարհի հետ: Իսկ G20-ը կարող է հարթակ լինել դրա համար»,- հավելել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։ 10.07.2022 | 00:44 Հնդկաստանն ամբողջ աշխարհին առաջարկում է վճարային իր ինտերֆեյսը Նա նշել է, որ տեխնոլոգիաները գնալով ավելի են գերիշխում ֆինանսների աշխարհում: Համավարակի ժամանակ հենց թվային վճարումները հնարավորություն ընձեռեցին անհպում եւ առանց դժվարությունների գործարքներ կատարել:Սակայն, ինչպես ընդգծել է Մոդին, թվային ֆինանսների վերջին որոշ նորամուծություններ պարունակում են ապակայունացման եւ անիրավական օգտագործման ռիսկեր։«Հուսով եմ, դուք կուսումնասիրեք, թե ինչպես կարելի է օգտագործել տեխնոլոգիաների ուժն ի բարօրություն՝ միաժամանակ մշակելով ստանդարտներ հնարավոր ռիսկերը կարգավորելու համար»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 10067