«Մեծ յոթնյակ»-ն այս տարի $39 միլիարդի ֆինանսական օգնություն կհատկացնի Կիեւին

24.02.2023 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #Ուկրաինա #օգնություն
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները 2023 թվականին Ուկրաինային կհատկացնեն $39 միլիարդի ֆինանսական օգնություն, ասված է G7-ի հայտարարության մեջ՝ Բանգալորում ֆինանսների նախարարների եւ ԿԲ ղեկավարների մակարդակով հանդիպման արդյունքներով։

RBC-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը (Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ում)։ Օգնության փաթեթը հնարավորություն կտա երաշխավորել Ուկրաինայի կառավարության աշխատանքը, շարունակել հիմնական ծառայությունների մատուցումը, վերանորոգել վնասված ենթակառուցվածքները եւ կայունացնել տնտեսությունը, ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաեւ, որ «Մեծ յոթնյակ»-ի երկրները կաշխատեն՝ կանխելու պատժամիջոցներից խույս տալն ու շրջանցելը։ G7-ն իր հայտարարության մեջ կոչ է արել մյուս երկրներին եւս սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

2022 թվականի արդյունքներով Ուկրաինան մոտ $32,1 միլիարդի միջազգային օգնություն է ստացել, ավելի վաղ հայտնել էր Unian լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային բանկը։ Օգնության ամենամեծ ծավալը ստացվել է ԱՄՆ-ից ($12 միլիարդ), Եվրամիությունից ($8 միլիարդ), Արժույթի միջազգային հիմնադրամից ($2,7 միլիարդ), Կանադայից ($1,9 միլիարդ) եւ Գերմանիայից ($1,5 միլիարդ):

«Մեծ յոթնյակ»-ին անդամակցում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան:

Դիտում՝ 7962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW