OneTwoTrip ծառայության մասնագետները պարզել են, որ գարնանն արտասահմանյան ուղղությունների շարքում Երեւանը ռուսաստանցիների կողմից երկրորդ ամենապահանջված քաղաքն է։RT-ի փոխանցմամբ՝ OneTwoTrip-ի փորձագետները վերլուծել են ռուսաստանցիների որոնողական հարցումները մարտի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում, ըստ որոնց՝ Երեւանին բաժին է ընկնում ավիատոմսերի որոնումների ընդհանուր ծավալի 7,4%-ը։Առաջին տեղում Ստամբուլն է՝ 8,8% ցուցանիշով, երրորդում՝ Դուբայը (5,9%)։ Լավագույն հնգյակը եզրափակում են Թաիլանդի Պհուկետ կղզին (5,5%) եւ Բանգկոկը (5,2%):Ավելի վաղ վերլուծաբանները պարզել էին, որ 2023 թվականի ամռան համար վաղ ամրագրումների մոտ 93%-ը բաժին է հասնում ներքին ուղղություններին, իսկ 7%-ը՝ դեպի արտերկիր տոմսերին։ 03.02.2023 | 17:07 Փետրվարին Հայաստանը 2-րդ պահանջված ուղղությունն է ռուսաստանցիների համար Փետրվարի սկզբին Tutu զբոսաշրջային ծառայության մասնագետները, վերլուծելով 2023 թվականի փետրվարի 22-ից փետրվարի 26-ը ուղեւորությունների ամսաթվերով գնված ինքնաթիռի տոմսերի մասին տվյալները, պարզել էին, որ Հայաստանն այս ցուցանիշով երկրորդ տեղում է: Մեր երկրի ուղղությամբ ձեւակերպվում էր տոմսերի 13,6%-ը։ Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել էր Թուրքիան (14,94%), երրորդը՝ Ադրբեջանը (11,3%): Tweet Դիտում՝ 5871