Փետրվարին Հայաստանը 2-րդ պահանջված ուղղությունն է ռուսաստանցիների համար
03.02.2023 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ jam-news.net

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել Tutu զբոսաշրջային ծառայության վերլուծաբանները՝ վերլուծելով 2023 թվականի փետրվարի 22-ից փետրվարի 26-ը ուղեւորությունների ամսաթվերով գնված ինքնաթիռի տոմսերի մասին տվյալները:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան: Փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածի համար դեպի այս երկիր ձեւակերպված տոմսերի մասնաբաժինը ներկայում մոտ երեք անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ (եղել էր 4,76%, դարձել է 14,94%)։ Երկկողմանի տոմսի համար վճարում են միջինում մոտ 36 հազար ռուբլի։
Երկրորդ տեղում Հայաստանն է, որի ուղղությամբ ձեւակերպվում է տոմսերի 13,6%-ը։ Երկկողմանի տոմսի միջին չեկը կազմում է 26,9 հազար ռուբլի:
Պահանջված երկրների եռյակը եզրափակում է Ադրբեջանը. արտասահմանյան ուղղությունների շարքում այս երկրի նկատմամբ պահանջարկի մասնաբաժինը կազմում է 11,3%: Երկկողմանի տոմսի միջին չեկը 30 հազար ռուբլի է:
Մերձավոր արտասահմանյան երկրներից վարկանիշում ներառվել են նաեւ Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը։ Ավելի հեռավոր ուղղություններից պահանջված են Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը եւ Իսրայելը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: