Անցած տարի աշխարհի բոլոր երկրներից ամենաբարձր գնաճը գրանցվել է Զիմբաբվեում՝ 243,8%, որին հաջորդում են Վենեսուելան (234%) եւ Լիբանանը (122%)։Ինչպես հետեւում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկներից, այս ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնում է Արգենտինան (94,8%), իսկ հինգերորդը՝ Սուդանը (87,3%)։Թուրքիան 64,3% ցուցանիշով վեցերորդ տեղում է, Շրի Լանկան՝ յոթերորդում (59,2%)։ Տասնյակում են նաեւ Սուրինամը (54,6%), Գանան (54,1%) եւ Հայիթին (48,3%)։Ամենացածր գնաճը եղել է Չինաստանում՝ ընդամենը 1,8%, ինչպես նաեւ Օմանում՝ 1,98%։ Աշխարհի միակ երկիրը, որտեղ 2022 թվականին գնանկում է գրանցվել, Հարավային Սուդանն է, այստեղ գները նվազել են 11,6%-ով։ 15.02.2023 | 13:38 Այս տարվա գնաճի «չեմպիոնները» G-20 երկրների շարքում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2023 թվականին աշխարհի երկրների մոտ 84%-ը կունենա ավելի ցածր գնաճ, քան անցած տարի։Ակնկալվում է, որ 2023 թվականին համաշխարհային գնաճը 8,8%-ից կնվազի մինչեւ 6,6%, իսկ 2024 թվականին՝ մինչեւ 4,3%։ Այնուամենայնիվ, 2024 թվականին ընդհանուր գնաճը դեռեւս կգերազանցի մինչհամավարակային մակարդակը երկրների 82%-ում։ Tweet Դիտում՝ 5789