Քեմբրիջի համալսարանը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ընկերությունների շրջանում քառօրյա աշխատանքային շաբաթվա (32 ժամ) փորձարկման արդյունքները, դրան մասնակցել է 2900 մարդ:VC.ru-ի փոխանցմամբ՝ ի սկզբանե հայտագրվել էր 70 ընկերություն, սակայն դրանցից 9-ը տարբեր պատճառներով չի մասնակցել փորձարկմանը։Առանց արդյունավետությանը վնաս հասցնելու աշխատանքային ժամանակը կրճատելու համար ընկերություններն ավելի կարճ գործնական հանդիպումներ են ունեցել՝ հստակ օրակարգով, ներդրել են առանց ընդմիջումների աշխատանքային ժամանակահատվածներ, փոխել են էլեկտրոնային փոստի միջոցով նամակագրության վարքաձեւը, իսկ աշխատանքային օրվա ավարտին սկսել են կազմել հաջորդ օրվա խնդիրների ցանկը։ Հետազոտողներն արդյունքները գնահատում էին՝ հարցազրույց անցկացնելով յուրաքանչյուր աշխատակցի հետ, նման հարցազրույցներ կազմակերպվում էին փորձարկումից առաջ, հետո եւ դրա ընթացքում։Աշխատակիցների մոտ 71%-ը հայտնել է գերհոգնածության ավելի ցածր մակարդակի մասին, 39%-ն ավելի քիչ է սթրեսի ենթարկվել, իսկ մասնակիցների 62%-ի համար ավելի հեշտ է դարձել համատեղել աշխատանքը եւ հասարակական կյանքը։Հիվանդության պատճառով բաց թողնված աշխատանքային օրերի թիվը տարեկան կտրվածքով պակասել է 65%-ով, իսկ կրճատումները նվազել են 57%-ով։ Տվյալներ տրամադրած 23 ընկերությունների մոտ եկամուտներն աճել են միջինում 1,4%-ով։61 ընկերություններից 56-ը (92%) որոշել է շարունակել փորձարկումը, իսկ 18 ընկերություն մշտապես անցել է քառօրյա շաբաթվա գրաֆիկին։Հետազոտությանը մասնակցել են տարբեր ոլորտների ընկերություններ՝ առցանց խանութներ, ֆինանսական ծառայությունների մատակարարողներ, անիմացիոն ստուդիա, Fish&Chips սրճարանը, խորհրդատվական, հյուրանոցային, մարքեթինգային եւ այլ բնագավառների բիզնեսներ: 21.01.2022 | 14:57 4 Day Week Global. քառօրյա աշխատանքային շաբաթվա շարժումը թափ է հավաքում Հատկանշական է, որ քառօրյա ռեժիմը սատարող հատուկ կազմակերպություն է գործում՝ 4 Day Week Global-ը, որը ստեղծված է աջակցելու գործատուներին, ովքեր ցանկանում են անցնել ավելի կարճ աշխատանքային շաբաթվա եւ պահպանել աշխատանքի բարձր արդյունավետությունը։Նշենք նաեւ, որ ամերիկյան Gartner հետազոտական ընկերության կողմից հարցված ղեկավարները կրճատված աշխատանքային շաբաթը որակել են որպես աշխատանք փնտրողների շրջանում հավաքագրման եւ պահպանման ամենապահանջված ռազմավարություն: Tweet Դիտում՝ 4849