«Չինական SWIFT»-ն ամրապնդում է իր դիրքերը

21.02.2023 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #CIPS #SWIFT
Միջազգային բանկային հաշվարկների չինական CIPS համակարգն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է գործարքների թիվը։

Հունվարին համակարգով օրական միջինում 21 հազար միջբանկային հաշվարկ է անցել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հաղորդել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Daiwa Securities խոշոր ներդրումային բանկի վերլուծական կենտրոնի՝ Daiwa հետազոտական ինստիտուտի տվյալները:

Ըստ բերված տվյալների՝ մեկ տարում (մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր) չինական CIPS համակարգին է միացել ավելի քան 100 բանկ եւ այլ ֆինանսական հաստատություն։ Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ համակարգն օգտագործում են այն երկրները, որոնք մտահոգված են Արեւմուտքի ճնշումներով եւ ֆինանսական բնույթի հնարավոր սահմանափակումներով։

Փորձագետները գտնում են, որ CIPS-ի միջոցով գործարքների ընդլայնումը կարող է հանգեցնել այն պատժամիջոցների արդյունավետության նվազմանը, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ SWIFT միջբանկային հաշվարկների միջազգային համակարգի մասով: Մասնավորապես, SWIFT-ից անջատվել են ռուսաստանյան մի շարք կարեւոր բանկեր։

Չինաստանը գործարկել էր CIPS-ը 2015 թվականի հոկտեմբերին: 2022 թվականի հունիսի դրությամբ՝ CIPS-ն ուներ 1 341 անդամ 106 երկրից եւ տարածաշրջանից։



Ավելի վաղ Ռուսաստանի Էլեկտրոնային փողերի եւ դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը նշել էր, որ CIPS-ը կարող է դառնալ այլընտրանք SWIFT-ին՝ դրան միացած բանկերի համար:  

«CIPS-ը բավականին հստակ խնդիրներ է լուծում։ Այն կարող է SWIFT-ին այլընտրանք դառնալ այն բանկերի հետ աշխատանքում, որոնք միացած են համակարգին եւ պատրաստ են փոխանցումներ ընդունել Ռուսաստանից։ Հետեւաբար, եթե համակարգին միացած են պայմանական ռուսաստանյան բանկը եւ պայմանական չինական բանկը, ու դրանք պատրաստ են միմյանց միջեւ միջոցներ ուղարկել լոկալ արժույթներով, ապա այն լավ կաշխատի»,- ասել էր փորձագետը։
Դիտում՝ 6061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW