ԵԱԶԲ. Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի կարեւորությունն «էապես աճել է»

21.02.2023 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ԵԱՏՄ #Հայաստան
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առեւտուրը 2022 թվականին հասել է իր առավելագույն ցուցանիշին եւ կազմել $80,6 միլիարդ (աճը՝ 10,3%)։

ԵԱԶԲ Telegram ալիքի փոխանցմամբ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են $9,8 միլիարդով (1,4 անգամ), որից դեպի Ռուսաստան՝ $9,5 միլիարդով։

Մասնավորապես, Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է $1,6 միլիարդով (2,8 անգամ), Բելառուսինը՝ $5,6 միլիարդով (1,3 անգամ), Ղազախստանինը՝ $1,9 միլիարդով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ $646 միլիոնով (1,8 անգամ)։

«ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը Հայաստանի եւ Ղրղզստանի համար էապես աճել է։ Միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչեւ 46,8%, Ղրղզստանում՝ 28,8%-ից մինչեւ 65,8%»,- ընդգծել են ԵԱԶԲ-ում։
Դիտում՝ 5540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW