Ռուսաստանի եւ Իրանի միասնական թվային արժույթը կարող է ներդրվել մինչեւ տարեվերջ
20.02.2023 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://ulpravda.ru/

Ավելի վաղ Պետդումայի մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վալերի Գարտունգը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Ռուսաստանը եւ Իրանը քննարկում են միջազգային հաշվարկների համար միասնական թվային արժույթի ստեղծումը: Այս հարցը բարձրացվել էր նաեւ ՌԴ Պետդումայի պատվիրակության հունվարին Իրան այցելության ժամանակ: Պատվիրակությունը գլխավորում էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Մինչեւ տարեվերջ կարող ենք մոտենալ իրականացման փուլին։ Բայց այն, որ սա հեռանկարային ուղղություն է, միանգամայն ստույգ է»,- ասել է Սլուցկին՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է միասնական թվային արժույթի ստեղծումը։ Նա հավելել է, որ այս գաղափարն «ավելի քան ժամանակին էր»։
Այս տարվա հունվարի կեսին հաղորդվել էր, որ Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ համատեղ տարածաշրջանային թոքեն ստեղծելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ այն որպես վճարային միջոց կընդունվի արտաքին առեւտրային հաշվարկներում՝ դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: