Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ համատեղ տարածաշրջանային թոքեն ստեղծելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ այն որպես վճարային միջոց կընդունվի արտաքին առեւտրային հաշվարկներում՝ դոլարի, ռուբլու եւ իրանական ռիալի փոխարեն, գրում է «Կոմերսանտ»-ը:Կրիպտոբնագավառի եւ բլոկչեյնի ռուսաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովի խոսքով՝ թոքենը կապահովվի ոսկով, այսինքն՝ խոսքը stablecoin ստեղծելու մասին է։ Նա կարծում է, որ Իրանի հետ նման թոքենի գործարկումը նպատակահարմար է, քանի որ վերջինս կրիպտոարդյունաբերության առումով առավել առաջադեմ երկիր է։Բրաժնիկովը հիշեցրել է, որ այս տարի Աստրախանի հատուկ տնտեսական գոտին կսկսի բեռներ ընդունել Իրանից։ Նախատեսվում է, որ հենց այս բազայի հիման վրա կարող է գործարկվել թոքենը:Stablecoin-ը կրիպտոարժույթ է, որի արժեքը կապված է «դասական» փողի կամ թանկարժեք մետաղների հետ:Թոքենի շուրջ բանակցությունները հաստատել է ՌԴ Պետական Դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչեւը: Նա հավելել է, որ պետական մակարդակով այս թեման կքննարկվի միայն, երբ Ռուսաստանում հավանություն տան կրիպտոարժույթի օգտագործմանը։ Տկաչեւը պնդում է, որ Ռուսաստանի եւ Իրանի կողմից թվային արժույթի օգտագործումն առեւտրաշրջանառության մեջ առավելություն ունի SWIFT-ի օգտագործման նկատմամբ։2022 թվականի օգոստոսին Իրանը գրանցել էր կրիպտոարժույթով ապրանքների ներմուծման առաջին պատվերը։ Խոսքը գնում էր $10 միլիոն արժողությամբ մատակարարումների մասին: Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյմանփակը տեղեկացրել էր արտաքին առեւտրում կրիպտոարժույթը լայնորեն օգտագործելու երկրի ծրագրերի մասին:2021 թվականին Elliptic վերլուծական ընկերությունը հայտնել էր, որ Իրանին բաժին է ընկնում կրիպտոարժույթների համաշխարհային մայնինգի 4,5%-ը, ինչը կարող է երկրին տարեկան ապահովել, ընդհանուր առմամբ, մոտ $1 միլիարդ՝ թույլ տալով շրջանցել պատժամիջոցները: Tweet Դիտում՝ 4530