Հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2023 թվականի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/բանկ) շնորհվել է երկու մրցանակ առեւտրի ֆինանսավորման ոլորտում՝ «Շուկայի առաջատար» եւ «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»: HSBC Խումբը եւս արժանացել է մրցանակի՝ արդեն վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվելով առեւտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» աշխարհում: «Euromoney» առաջատար պարբերականն իրականացնում է ամենամյա հարցումներ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շրջանում, որոնք միտված են բացահայտելու առեւտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։ Նշվում է, որ բանկը համարվել է «Շուկայի առաջատար» արդեն երրորդ տարին անընդմեջ, իսկ «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»` երկրորդ տարին անընդմեջ:Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ HSBC Հայաստանի առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշել է. «Մեզ համար այս մրցանակներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ շնորհվում են հաճախորդների գնահատականի հիման վրա: Ուստի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին իրենց բիզնես ուղին մեզ հետ անցնելու եւ մեզ բարձր գնահատականի արժանացնելու համար:Այս մրցանակներն ապացուցում են, որ HSBC-ն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պահպանում են առեւտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքերը: HSBC Հայաստանը շարունակում է կատարելագործել առեւտրի ֆինանսավորման պրոդուկտները եւ զարգացնել հաճախորդներին առաջարկվող ծառայությունները` յուրահատուկ կամուրջ հանդիսանալով աշխարհի ամենատարբեր երկրներում գործող բիզնեսների համար»: Tweet Դիտում՝ 18078