Անցած տարի նվազել է ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը

20.02.2023 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ #ՌԴ #արտագնա աշխատանք
Անցած տարի Հայաստանից ավելի քիչ աշխատանքային միգրանտ է մեկնել Ռուսաստան. նրանց թիվը նվազել է 8,7%-ով՝ հասնելով 15,6 հազարի։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում FinExpertiza ընկերության հետազոտության արդյունքները։ Վերլուծաբաններն օգտագործել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանային ծառայության տվյալները, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության միգրացիոն վիճակագրությունը։

2022 թվականի արդյունքներով Ռուսաստան արտագնա աշխատանքի ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 3,47 միլիոնի, ինչը մեկ երրորդով կամ 871 հազար մարդով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Ընդհանուր առմամբ, աշխատանքային միգրանտների ավելի քան 90%-ը ժամանել է Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից։ Ըստ հետազոտության՝ անցած տարի Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ներհոսքն ամենաշատն է աճել՝ 35,1%-ով կամ 377,7 հազար մարդով։

Ադրբեջանից աշխատանքային միգրանտների ներհոսքը Ռուսաստան աճել է 21,1%-ով կամ 16,6 հազար մարդով, Թուրքիայից՝ 12,9%-ով կամ 2 հազար մարդով:
Դիտում՝ 5098
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW