Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն ճգնաժամի հնարավոր հետեւանքների հաղթահարմանն ուղղված ՀՀ եւ ՌԴ համատեղ ջանքերը
04.12.2008 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է իր ռուսաստանյան պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:
Հանդիպման հիմնական թեման լինելու է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ դրա հնարավոր բացասական հետեւանքների հաղթահարմանն ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերը: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաեւ ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Մոսկվայում կայանալու է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: