ArCa-ն հայտնել է Safari-ի խոցելիության պատճառով առաջացած խնդիրների մասին

16.02.2023 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ArCa # երկփուլային նույնականացում
Armenian Card-ը տեղեկացրել է, որ «Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետեւանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր եւ անձնական տվյալներ»:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Նշված խնդիրն ազդել է նաեւ ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, որոնք չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից՝ ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաեւ քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

2023թ. փետրվարի 13-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը։

Խնդրին կարող եք ծանոթանալ կից ներկայացված հղումներով.

https://support.apple.com/en-us/HT213635
https://www.howtogeek.com/.../safari-is-under-attack.../

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA):

Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում»:
Դիտում՝ 3364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW