Wildberries-ը մեկնարկում է գնորդներին գնահատելու մեխանիզմը

16.02.2023 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #գնորդներ #գնահատական
Wildberries-ը սկսել է գնահատել գնորդներին․ փետրվարի 15-ից մարկետփլեյսը մեկնարկել է հաճախորդների գնահատման մեխանիզմի փորձարկումը, հայտնել են ընկերությունում:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ ապագայում բարձր գնահատականներ ունեցող օգտատերերը կարող են ստանալ հավելյալ բոնուսներ եւ ծառայություններ։

Մարկետփլեյսում նշել են, որ հաճախորդները կգնահատվեն ընկերության ներկայացուցիչների կողմից՝ ելնելով գնորդների հետ փոխգործակցության արդյունքներից: Սկզբում գնահատականը հասանելի կլինի միայն ներքին օգտագործման համար: Ապագայում առեւտրային հարթակը նախատեսում է բարձր գնահատականներ ունեցող գնորդներին առաջարկել բոնուսներ, հատուկ առաջարկներ եւ լրացուցիչ ծառայություններ։

Նոր գործիքը ընկերության ծառայությունները կդարձնի «ավելի ֆունկցիոնալ եւ օգտակար», ասել են Wildberries-ում:

Որպես օրինակ ընկերությունում բերել են այն պրակտիկան, երբ գնորդներն են գնահատում վաճառողներին, նրանց ապրանքները, ընկերության ներկայացուցիչների սպասարկման մակարդակը բացթողնման կետերում: «Սա թույլ է տալիս մեզ ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ծառայությունների մասին եւ բարելավել դրանք բոլոր օգտատերերի համար»,- եզրափակել են ընկերությունում:
Դիտում՝ 6960

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW