Evocabank-ը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից արժանացել է «Օրինապահ հարկ վճարող»-ի հավաստագրի:Բանկը 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ • գործունեություն է իրականացրել «K 64.19 Բանկերի գործունեություն» ոլորտում,• սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվարկները (հաշվետվությունները),• կատարել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները,• Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չի ունեցել։ «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով, իսկ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հաշվարկները եւ վճարել հարկերը, չունենալ հարկային եւ (կամ) մաքսային իրավախախտումներ, այդ թվում՝ աշխատողների գրանցման մասով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Evocabank-ն առանձնահատուկ կարեւորություն է տալիս ՀՀ տնտեսության զարգացմանն ու աճին՝ մասնակցելով մի շարք ծրագրերի եւ միջոցառումների։ Tweet Դիտում՝ 1893