Bloomberg. Թուրքիան մասամբ կդադարեցնի ոսկու ներմուծումը

14.02.2023 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ոսկի #ներմուծում
Թուրքիան մասամբ կդադարեցնի ոսկու ներմուծումը` որպես անցած շաբաթ երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկու երկրաշարժերի տնտեսական ազդեցությունը մեղմելու ծրագրի մաս:

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրի տվյալները։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկրի գանձապետարանը եւ ֆինանսների նախարարությունը ավարտել են հրամանագրի մշակումը, որը նախատեսում է արտերկրից ոսկու գնումների կասեցում, եթե դրանք ընկնում են Cash Against Goods կատեգորիայի տակ. արտահանողը պահպանում է իր կողմից վաճառվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը, քանի դեռ գնորդը չի կատարել վճարումը, մինչ այդ միջնորդը, որը սովորաբար բանկ է, պահում է ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը:

Bloomberg-ը նշում է, որ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Թուրքիայում ոսկու ներմուծման կտրուկ աճը եւ էներգակիրների վրա ծախսերի ավելացումը մեծացրել են ընթացիկ հաշվի դեֆիցիտը, որը 2018 թվականի կեսից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին՝ $48,8 միլիարդի:

Միաժամանակ, ոսկու ներմուծմանը բաժին է ընկնում $20,4 միլիարդ: Դրա ներմուծումը կտրուկ աճել էր անցած տարի, քանի որ Թուրքիան թանկարժեք մետաղը դիտարկում է որպես անսանձելի գնաճից պաշտպանող միջոց:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ստամբուլի ֆոնդային բորսան որոշում էր կայացրել ժամանակավորապես դադարեցնել առեւտուրը:
Դիտում՝ 4724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW