ԵՄ-ն Ռուսաստանին ներառել է հարկային իրավասությունների սեւ ցուցակում
14.02.2023 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ dsnews.ua

Ցուցակում հայտնվելը նշանակում է, որ իրավասությունը, ըստ ԵՄ-ի, չի համապատասխանում հարկային մրցակցության միջազգային չափանիշներին եւ հրաժարվում է համագործակցել եվրոպական իշխանությունների հետ հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման հարցում։
Ռուսաստանը ներառվել է այս ցուցակում, քանի որ ԵՄ-ն համարել է, որ երկիրը չի կատարել միջազգային հոլդինգային ընկերությունների համար հատուկ ռեժիմի վիճահարույց ասպեկտները վերացնելու իր պարտավորությունը, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, ըստ Բրյուսելի, խոսքը մտավոր սեփականության նկատմամբ վնասակար պրակտիկաների եւ մի շարք այլ խնդիրների մասին է։
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ այս հարցերի շուրջ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները դադարեցվել էին Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: