Եվրոպայի տնտեսությունն առողջացման նշաններ է ցույց տալիս

13.02.2023 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Եվրոգոտի #ՀՆԱ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) բարելավել է 2023 թվականի համար տնտեսական աճի իր կանխատեսումը նոյեմբերի 0,3%-ից մինչեւ 0,8%։ «Եվրոպական տնտեսությունը 2023 թվականի սկզբին իրեն ավելի լավ է զգում, քան կանխատեսվում էր աշնանը»,- նշում է ԵՀ-ն։

Finmarket-ի փոխանցմամբ՝ Եվրոգոտու 2023 թվականի աճի կանխատեսումը բարելավվել է մինչեւ 0,9%՝ նոյեմբերին սպասվող 0,3%-ից, սակայն նշվում է, որ կանխատեսումը մնում է թույլ, քանի որ բարձր գնաճը եւ տոկոսադրույքների կտրուկ աճը կարող են բացասական ազդեցություն ունենալ ակտիվության վրա։

2024 թվականին, ինչպես ակնկալում է ԵՀ-ն, Եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի 1,5%-ով, ինչպես կանխատեսվում էր նոյեմբերին, ԵՄ տնտեսությունը՝ 1,6%-ով, ինչը նույնպես համընկնում է նախորդ կանխատեսման հետ։

ԵՀ զեկույցում ասված է, որ գնաճը Եվրոպայում, ինչպես եւ կանխատեսվում էր նոյեմբերին, հաղթահարել է առավելագույն ցուցանիշները, տնտեսության վիճակը շարունակել է բարելավվել։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2023 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կխուսափի անկումից։

ԵՀ-ն վերանայել է գնաճի կանխատեսումները եւ այժմ ակնկալում է, որ 2023 թվականին գնաճը Եվրոգոտում կկազմի 5,6%՝ նախկինում ակնկալվող 6,1%-ի փոխարեն։ 2024 թվականի կանխատեսումն իջեցվել է մինչեւ 2,5%՝ նախկինում սպասվող 2,6%-ից։

Սպասվում է, որ ԵՄ-ում 2023 թվականին սպառողական գները կաճեն 6,4%-ով, իսկ 2024 թվականին՝ 2,8%-ով։ Նախորդ կանխատեսումները նախատեսում էին համապատասխանաբար 7%-ով եւ 2,6%-ով աճ։

Եվրահանձնաժողովը նշում է աշխատաշուկայի պահպանվող կայունության մասին՝ ընդգծելով, որ դեկտեմբերին ԵՄ-ում գործազրկության մակարդակը մնացել է պատմական նվազագույնի վրա՝ 6,1%:

ԵՀ-ն զգալիորեն բարելավել է 2023 թվականին Գերմանիայի ՀՆԱ-ի համար իր կանխատեսումը եւ այժմ ակնկալում է, որ գերմանական տնտեսությունը կաճի 0,2%-ով՝ 0,6%-ով անկման փոխարեն: Ըստ կանխատեսման՝ 2024 թվականին Գերմանիայի տնտեսությունը կաճի 1,3%-ով, ոչ թե 1,4%-ով, ինչպես կանխատեսվում էր նոյեմբերին։

Ֆրանսիայի տնտեսության 2023 թվականի աճի կանխատեսումը 0,4%-ից բարձրացվել է մինչեւ 0,6%, 2024 թվականին՝ 1,5%-ից իջեցվել է մինչեւ 1,4%։

Ակնկալվում է, որ 2023 եւ 2024 թվականներին Իտալիայի ՀՆԱ-ն կավելանա 0,8%-ով եւ 1%-ով (նախկին կանխատեսումը՝ 0,3% եւ 1,1%)։
Դիտում՝ 4679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW