Հունվարին 394 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

13.02.2023 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող #ՀԴՄ կանոն
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է 2023թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում արձանագրվել է 394 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 110.2 մլն դրամի չափով տուգանք:

Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՊԵԿ կայք:
Դիտում՝ 2147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW