JTI ընկերությունը 9-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն գործատու
13.02.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /


«Մեր արած ամեն գործողության կիզակետում մարդիկ են, ինչը JTI-ին դարձնում է բացառիկ լավագույն գործատու: Մենք իսկապես հոգ ենք տանում մեր բոլոր աշխատակիցների մասին այնպես, ինչպես նրանք հոգ են տանում ընկերության մասին», - ասել է JTI-ի Բելառուսի եւ Կովկասի տարածաշրջանի Մարդիկ եւ Մշակույթ գործառնային տնօրեն Նատալի Դինսերը:
JTI հաջողությամբ իրականացրել է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են աշխատակիցների համար ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն.
- NWOW - New Ways Of Working («Նոր աշխատանքային մեթոդների քաղաքականություն»)՝ նախագիծ, որը թույլ է տալիս աշխատակիցներին որոշել աշխատանքի վայրն ու ժամը: Այս մոտեցումը հիմնված է վստահության վրա եւ օգնում է աշխատակիցներին զարգացնել «աշխատանք-անձնական կյանք» ավելի հավասարակշռված համակցություն:
- Հավասար ընտանեկան արձակուրդի քաղաքականություն՝ 20 շաբաթ ամբողջական վճարովի արձակուրդ համապատասխան աշխատակիցների համար՝ անկախ սեռից:
- Արագ պարգեւատրումների/կատարողական պարգեւատրումների ծրագիր, որը հանդիսանում է JTI-ի ցանկացած աշխատակցի համար հնարավորություն՝ առաջադրելու իրենց գործընկերներին դրամական եւ ոչ դրամական պարգեւների համար:
- Make It Bright Challenge ( «Դարձրու պայծառ» նախագիծը)՝ նախագիծ, որի շրջանակներում ուսանողները ստանում են բիզնես աշխարհի հետ շփման հրաշալի փորձ: Մրցույթի հաղթողները ստանում են միջազգային վարձատրվող պրակտիկա եւ կարող են նույնիսկ հետագայում դառնալ JTI-ի աշխատակիցներ։
Բելառուս եւ Կովկաս տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Բուկսան ասել է, որ JTI-ը ավելի քան 60 երկրում հաջողությամբ անցել են այս հավաստագրումը։ Նա նշել է նաեւ JTI Հայաստանի անձնակազմի առանձնահատուկ աշխատանքը.
«Արդեն 9-րդ տարին անընդմեջ որպես Լավագույն գործատու հավաստագրումը ուժեղ ազդանշան է մեր ներկա եւ ապագա աշխատակիցներին. մենք միշտ կշարունակենք առաջընթաց գրանցել մեր աշխատակիցների բարեկեցության բարելավման ուղղությամբ, կաջակցենք բազմազանությանն ու ներառելիությանը, որտեղ էլ որ աշխատենք, եւ մեր բոլոր գործընկերներին հնարավորություն կտանք զարգացնել իրենց կարիերան»:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: