ՊԵԿ ծառայողները կատարելագործում են ռուսաց լեզվի մասնագիտական հմտությունները

10.02.2023 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ռուսերեն
Մեկնարկել են հարկային եւ մաքսային համակարգերի ծառայողների համար նախատեսված ռուսաց լեզվի մասնագիտացված առկա եւ հեռավար ձեւաչափով եռամսյա դասընթացները, որի մասնակցում է 170 ծառայող:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ щրագիրն իրականացվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ։

2023 թվականը հայտարարված է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան շփման տարի ԱՊՀ մասնակից երկրներում։   

Ուսումնական ծրագիրը խթանում է ամենօրյա աշխատանքում օտար լեզվի վարժ կիրառումը։

Դասընթացի հիմնական ուղղվածություններն են մասնագիտական տերմինաբանություն, բազային քերականություն եւ խորացված խոսակցական հմտություններ։ Ուսումնական ծրագիրը դասավանդելու են փորձառու դասախոսները։

Փետրվարից մայիս տեւող եռամսյա դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ամփոփիչ քննություն։ Լավագույնները կստանան համապատասխան հավաստագրեր։

Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:

Դիտում՝ 4049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW