ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչեւ 110 հազար մարդ։ Ինչպես հայտնել են բանկից, հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 միլիարդ դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը։ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ տրամադրելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ: Այնուհետեւ բանկը բացում է հաճախորդի անունով քարտային հաշիվ, եւ արդեն հաջորդ ամսվանից կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդի քարտին: Քարտի տարեկան սպասարկումն անվճար է, ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:Բացի այդ, Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամսական ստանալ ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով կատարված վճարումների գումարի 10%-ը (բայց ոչ ավելի քան 5000 ՀՀ դրամ): 2022թ․ երկրորդ կիսամյակում նման վճարումների ծավալը գերազանցել է 250 մլն ՀՀ դրամը։«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է կենսաթոշակային վճարումներով։ Այսօր հաճախորդների գրեթե մեկ չորրորդն ընտրում է մեր բանկը կենսաթոշակ ստանալու համար: Միեւնույն ժամանակ, անցյալ տարի նկատվել է կենսաթոշակային քարտերով գործարքների բարձր ակտիվություն. երկրորդ կիսամյակում բնակիչները կատարել են 3,2 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 800 հազար անկանխիկ վճարում, ինչն 8 անգամ գերազանցել է առաջին կիսամյակի արդյունքները։ Աճի խթան հանդիսացավ Կենսաթոշակի եւ նպաստի հետվճարային պետական ծրագիրը, որի շրջանակում մենք որոշեցինք երկարաձգել բանկի մասնակցությունը մինչեւ հուլիս ամիս: Ծրագրի շրջանակում կենսաթոշակառուները կարող են ստանալ ամսական 10% հետվճար՝ ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարված գումարից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կենսաթոշակային տարիքի հաճախորդներին ձեւակերպել «Սոցիալական» ավանդատեսակը: Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ, ժամկետը՝ 61-ից 365 օր։ Ավանդի տոկոսադրույքը կազմում է տարեկան 5.25% - 8.1%, տարեկան եկամտաբերությունը՝ 5.28% - 8.08%։ Ավանդը նախատեսում է միջոցների համալրման եւ ելքագրման հնարավորություն՝ մինչեւ նվազագույն մնացորդը։ Ավանդի տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում:ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում՝ այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 8648