«Ամբերդ». ՀՀ-Թուրքիա տնտեսական գործակցության կարգավորման մարտահրավերները

10.02.2023 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ամբերդ» #Հայաստան #Թուրքիա
Նախորդ տարի Banks.amանդրադարձել էր Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով հետազոտությանը: Դրա ամբողջական տարբերակն արդեն հասանելի է առցանց «Ամբերդ» մատենաշարի 57-րդ թողարկումում:

Հետազոտության հեղինակներն են Աննա Փախլյանը (հետազոտական խմբի ղեկավար), Սուսաննա Աղաջանյանը, Տաթեւիկ Վարդանյանը, Տիգրան Միքայելյանը եւ Անի Հարությունյանը:

Այս աշխատանքում հեղինակները մանրամասն անդրադարձ են կատարել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետագծին, շրջափակման պայմաններում Հայաստան-Թուրքիա արտաքին առեւտրին, ապաշրջափակման հիմնական ուղղություններին ու տրանսպորտային ենթակառուցվածքներին, եւ որ ամենակարեւորն է, հետեւողականորեն վերլուծել են հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման սպառնալիքներն ու մարտահրավերները:

Ի թիվս այլ սպառնալիքների՝ հեղինակները նշել են, որ սահմանների բացումը կհանգեցնի ՀՀ տարածքում թուրքերի ազատ տեղաշարժին, հետագայում նաեւ հավանական բնակության հաստատմանը, դեպի բիզնես ներթափանցման փորձերի եւ, ի վերջո, թուրքական մշակույթի եւ բարքերի սողոսկմանը, ինչպես տեղի ունեցավ Վրաստանի երկրորդ խոշոր քաղաք Բաթումում։

Աշխատանքում ներկայացված մարտահրավերներին ճիշտ արձագանքելու համար հեղինակները հանդես են գալիս մի շարք առաջարկություններով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում թուրքական կապիտալի հնարավոր էքսպանսիայից խուսափելու համար հարկ է նախապես վերանայել ՀՀ իրավաօրենսդրական համակարգը՝ վերահսկելի դարձնելով օտարերկրյա կապիտալի ազդեցությունը ՀՀ տնտեսական եւ քաղաքական կյանքում:

Մասնավորապես՝

- առանձնացնել ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող այն ոլորտների եւ գործունեության տեսակների ցանկ, որոնցում կարգելվի, կսահմանափակվի կամ առնվազն հսկողության տակ կառնվի օտարերկրյա կապիտալի ներհոսքը,

- որոշակիորեն սահմանափակել կամ առնվազն խիստ վերահսկողություն սահմանել այլազգիների կողմից ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերման հնարավորությունների նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման պահանջ,

- սահմանել օտարերկրյա կապիտալով ընկերություններում աշխատակազմի առնվազն 55%-ը ՀՀ քաղաքացիներով պարտադիր համալրման պահանջ:

Հետազոտությունում դիտարկված այլ սպառնալիքներին եւ դրանցից խուսափելու առաջարկներին ամբողջապես կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai