Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից

13.01.2025 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#AUREA #Ակբա

Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։

Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաեւ Գեղարքունիքի Մարտունի գյուղում։  

AUREA-ն Ակբա Ֆեդերացիայի եւ Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվել է ընկերության նոր արտադրանքը՝ ամենօրյա օգտագործման 10 գրամանոց մեղրի տուփերը, որի համար արտադրությունում ավելացել է նոր հոսքագիծ:

AUREA-ն, իր գործընկերների՝ Ակբա բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ, նաեւ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ:

«AUREA անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է ոսկե, փորձում ենք մեր բրենդով փոխանցել մեղրի ոսկու չափ կարեւոր եւ թանկարժեք լինելու գաղափարը: Մեր մեղվանոցը տեղակայված է արոտավայրերին մոտ՝ հեռու գյուղական բնակավայրից, համապատասխանում է օրգանական բոլոր պահանջներին, ինչը, բնականաբար, ավելացնում է մեր պրոդուկտի արժեքը։

Ակբա Ֆեդերացիայի եւ Իմթաքթ Հաբի ֆելոուշիփն ինձ համար շատ առանցքային ծրագիր է եղել, որի ընթացքում մասնակցել եմ բիզնեսի զարգացմանն ու մարքեթինգին ուղղված ամենատարբեր դասընթացների։ Դրանք ինձ նոր պրոդուկտներ ստեղծելու հնարավորություն տվեցին։ 2021-ին սկսեցինք զբաղվել օրգանական մեղվաբուծությամբ։ Ակբա բանկի եւ NABU-ի «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում փոխհատուցվեցին սերտիֆիկացման ծախսերը: Աջակցություն ենք ստացել 2023-ին, որը ծախսերի կրճատման առումով շատ մեծ աջակցություն է փոքր տնտեսություններին, որովհետեւ փոքր տնտեսությունից օրգանական գյուղատնտեսություն անցնելու համար մեծ ռեսուրսներ պետք է լինեն»,- նշել է «Ագրի» ընկերության տնօրեն Հայարփի Հակոբյանը։

Բիզնեսի հաջորդ քայլն արդեն Վարդաբլուրում հյուրատան կառուցումն էր, որը գյուղը դարձնում է զբոսաշրջային նոր ուղղություն: Մեղվափեթակների յուրահատուկ կոնցեպտով հյուրատանը կարելի է իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին, այցելել օրգանական մեղվապահության մեղվանոց եւ ցանկության դեպքում մասնակից լինել արտադրական գործընթացներին։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Դիտում՝ 1265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW