«Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը $150 միլիոնի ներդրում կկատարի Հայաստանում

10.02.2023 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կիլիկիա» #ներդրում #Հայաստան
Մոսկվայի «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը Հայաստանում $150 միլիոնի ներդրում կիրականացնի:

Ակումբից հայտնել են, որ պատվիրակությունը օրեր առաջ գործնական ծրագրով Հայաստանում էր, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են անցկացվել շահագրգիռ պետական կազմակերպությունների հետ։

Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, համաձայն որոնց՝ Հայաստանում կիրականացվի մի քանի խոշոր ներդրումային ծրագիր` օգտագործելով հայկական կոլեկտիվ ռեսուրսը։

Մասնավորապես, գրինֆիլդ ֆորմատի տեխնոպարկ կստեղծվի, որը կունենա ավելի քան 100 000 քմ մակերես, 40 հա տարածք։ Պլանավորվող ներդրումները մոտակա 5-7 տարում կկազմեն ավելի քան $150 մլն։

Նշվում է, որ բացի Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումից, «Կիլիկիա» բիզնես ակումբն օգնում է նաեւ հայաստանյան իր գործընկերներին դուրս գալ ռուսական շուկա` օգտագործելով ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերում ակումբի գործնական կապերը եւ ակումբի մասնակիցների բիզնես ենթակառուցվածքները։

«Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014թ. Մոսկվայում: Այն ապակենտրոն, վերանձնյա եւ ցանցային հայկական ակումբ է, որը միավորում է հայ գործարարներին աշխարհի տարբեր երկրներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտում՝ 5036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW