Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը
09.02.2023 | 08:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը՝ 14622:
Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 ՀՀ դրամի գործարք եւ լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցել է մոտ 20.000 կտրոն:
«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից՝ արագ եւ հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր: Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«2023-ին եւս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշել է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:
Ամերիաբանկի եւ Visa-ի համատեղ արշավի մանրամասները՝ տեսանյութում․
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: