Կլիմայի փոփոխության պատճառներն ու հետեւանքներն, ինչպես նաեւ այդ համատեքստում բիզնեսի դերն ու հնարավորությունները քննարկվեցին այսօր Երեւանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) եւ ՎԶԵԲ-ի (EBRD) Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (այսուհետ՝ GEFF-ը Հայաստանում) համատեղ ջանքերով:Համաժողովի նպատակն էր հայկական բիզնեսին ներկայացնել վերականգնվող եւ արեւային էներգիայի օգտագործման առավելություններն, ընկերությունների էներգաարդյունավետության բարելավման հնարավորությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման շրջանակում նրանց առաջարկվող ֆինանսավորման լուծումները: «Էներգաարդյունավետ բիզնես լուծումները ծախսերը կրճատելու եւ, միեւնույն ժամանակ, կլիմայական փոփոխությունների ռիսկերը նվազեցնելու նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար: Հետեւաբար, կարեւոր է ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բիզնեսի գործունեության համար ՖՎ կայանների ներուժն առավելագույն օգտագործելուն»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի՝ Ֆինանսական կառույցների հետ փոխհարաբերությունների կառավարիչ Միխայիլ Գեւորգյանը: Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները մասնակից կազմակերպություններին տրամադրեցին գործնական ուղեցույց ՖՎ կայանի շահագործման ժամկետների, դրա կայուն աշխատանքն ապահովելու, ինչպես նաեւ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ: Վարդան Խաչատրյանը, Տեխնիկական խորհրդատու, GEFF-ը Հայաստանում ծրագիր HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանի խոսքով` ակնհայտ է, որ գործարարները սկսել են գնահատել վերականգնվող էներգետիկայի կենսական նշանակությունը CO2 արտանետումները նվազեցնելու եւ շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը սահմանափակելու հարցում: Նա մասնավորապես նշել է. «Հատկանշական է, որ նման միջոցառումները հետաքրքրություն են առաջացնում եւ նպաստում են գործարար միջավայրի ձեւավորմանը, որտեղ նախապատվություն է տրվում բիզնես վարելու առավել կայուն եղանակների անցմանը:HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող պարտավորություններ է ստանձնել։ Հայաստանում եւս HSBC-ն պարտավորվել է աջակցել իր հաճախորդներին անցում կատարել դեպի ցածր ածխածնային եւ կենսունակ տնտեսության: Այդ նպատակով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի կիրառմանը եւ մեր հաճախորդների էներգաարդյունավետության բարձրացմանը»: Tweet Դիտում՝ 15103