Չինաստանը 17-րդ տարին անընդմեջ ոսկեարժութային պահուստների ծավալով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում. դեկտեմբերի վերջի դրությամբ երկրի պահուստները կազմել են $3,31 տրիլիոն։2022 թվականի արդյունքներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիան՝ $1,27 տրիլիոն խնայողություններով, իսկ երրորդը՝ Շվեյցարիան, որն ունի $924 միլիարդի ակտիվներ։Լավագույն հնգյակում են նաեւ Ռուսաստանը՝ $582 միլիարդ եւ Հնդկաստանը՝ $563 միլիարդ ցուցանիշներով, հետեւում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ազգային կենտրոնական բանկերի տվյալների վրա հիմնված հաշվարկներից։Վեցերորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ $460 միլիարդ խնայողություններով։ Տարվա կտրվածքով այս երկիրը բարձրացել է երկու հորիզոնականով՝ առաջ անցնելով Հոնկոնգին ($424 միլիարդ, 7-րդ տեղ) եւ Հարավային Կորեային (նույնպես $424 միլիարդ, 8-րդ տեղ)։ Սինգապուրը, որը 2021 թվականին զբաղեցնում էր 9-րդ տեղը, երկու հորիզոնականով վատթարացրել է իր դիրքը եւ դուրս մնացել լավագույն տասնյակից։ Արդյունքում Բրազիլիան ($325 միլիարդ) իններորդն է, իսկ Գերմանիան ($295 միլիարդ)՝ տասներորդը։ 01.02.2023 | 09:13 2022-ին աշխարհի ԿԲ-ները գնել են ոսկու ամենամեծ ծավալը կես դարվա ընթացքում «Չինաստանի եւ երկրորդ տեղը զբաղեցնող Ճապոնիային միջեւ տարբերությունն ավելի քան երկու անգամ է։ Սա նշանակում է, որ դեռ երկար ժամանակ Չինաստանին չեն կարողանա հասնել այս ցուցանիշով։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը $37,2 միլիարդ ցուցանիշով անգամ տասնյակում չէ, իսկ վերջինից առաջ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Մեքսիկան եւ Իսրայելը»,- «Իզվեստիա»-ին մեկնաբանել է Բանկային զարգացման ինստիտուտի փոխտնօրեն Յուլիա Մակարենկոն։Նրա խոսքով, չնայած համաշխարհային ասպարեզում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Ռուսաստանին հաջողվում է պահպանել իր արժանի տեղը ոսկեարժութային խոշորագույն պահուստներ ունեցող երկրների վարկանիշում։ Ըստ փորձագետի՝ «սա խոսում է Կենտրոնական բանկի կառուցվածքում որոշում կայացնողների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»։ Tweet Դիտում՝ 4790