Apple Pay-ը հասանելի է Արցախբանկի հաճախորդներին

07.02.2023 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple Pay #Արցախբանկ

Այսօրվանից Արցախբանկի հաճախորդները կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ եւ վստահելի գործիքից՝ Apple Pay-ից:

Apple Pay-ը հաճախորդներին կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց: Apple Pay-ով կատարված յուրաքանչյուր գործարքի անվտանգություն ապահովված է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Արցախբանկից հայտնել են, որ անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաեւ մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում եւ շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաեւ օգտագործել iPhone-ով, iPad-ով եւ Mac-ով՝ հավելվածների միջոցով կամ Safari բրաուզերի միջոցով կայքերում ավելի արագ եւ հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման եւ վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման եւ կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաեւ Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

«Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում եւ պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Պարզապես բավական է մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը եւ հետեւել ցուցումներին՝ Արցախբանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին եւ Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Արցախբանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելել https://www.apple.com/apple-pay/ հղումով:

Արցախբանկի մասին ավելին իմանալու համար անցնել https://www.artsakhbank.am/ հղումով:

Դիտում՝ 15223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW