Visa-ն stablecoin-ով վճարումների փորձարկում է կատարել SWIFT-ում
07.02.2023 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ itel.am

Ինչպես հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Cointelegraph-ը, այս մասին StarkWare Sessions 2023 կոնֆերանսի ժամանակ հայտնել է ընկերության կրիպտո ստորաբաժանման ղեկավար Կուի Շեֆիլդը (Cuy Sheffield)։
Նրա խոսքով՝ թվային ակտիվները ֆիատ արժույթների եւ հակառակը փոխարկման հնարավորությամբ գլոբալ հաշվարկներն այն ոլորտներից են, որտեղ Visa-ն ներդրումներ է կատարում։
«Սա այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք ցանկանում ենք զարգացնել «մկանային հիշողությունը»: Նույն կերպ, ինչպես անդրսահմանային գործարքի ժամանակ կարող ենք փոխարկել դոլարը եվրոյի, պետք է կարողանանք թվային տոկենիզացված դոլարները փոխարկել ավանդական դոլարի»,- նշել է Շեֆիլդը:
Փորձնական վճարումները կատարվել են USDC stablecoin-ներով Ethereum բլոկչեյնի հիման վրա: Ընկերության կրիպտո ստորաբաժանման ղեկավարի խոսքով՝ դա թույլ է տալիս դրամական փոխանցումները շատ ավելի արագ իրականացնել։
Այնուամենայնիվ, SWIFT համակարգում կան մի շարք սահմանափակումներ, ուստի դեռ հնարավոր չէ գումար փոխանցել այնքան հաճախ, որքան մենք կցանկանայինք, ասել է Շեֆիլդը։
SWIFT համակարգից դուրս կրիպտոարժույթներով գործարքներ Visa-ն իրականացնում է արդեն մի քանի տարի։ Ethereum բլոկչեյնի օգտագործմամբ USDC stablecoin-ով առաջին գործարքն իրականացվել է Crypto.com հարթակում 2021 թվականի մարտին:
Նշենք, որ stablecoin-ը կրիպտոարժույթների ընդհանուր անվանումն է, որոնց փոխարժեքը փորձում են կայունացնել, օրինակ՝ դրա գնանշումները սովորական արժույթներին կամ բորսայական ապրանքներին (ոսկի, նավթ) կապելու միջոցով:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: